Դասական միջամտություն. Ջերոմ Դ. Սելինջեր

Դասական միջամտություն. Ջերոմ Դ. Սելինջեր

Տես, թե ինչպես են մարդիկ խելագարվում մեքենաների համար: Նրանց համար իսկական ողբերգություն է, եթե իրենց մեքենայի վրա թեկուզ փոքրիկ խազ է լինում: Նրանք անվերջ կարող են պատմել, թե մեկ բալոն բենզինով քանի մղոն կարող են քշել իրենց մեքենան: Իսկ հենց նոր մեքենա են գնում, սկսում են գլուխ ջարդել, թե ինչպես կարող են այն փոխարինել մեկ այլ, ավելի նորաձեւ մակնիշի մեքենայով: Իսկ ինձ անգամ հին մեքենաները դուր չեն գալիս, հասկանու՞մ ես, ինձ հետաքրքիր չէ: Ավելի լավ է ես ձի ունենամ: Ձիերն ինչ-որ մարդկային բան ունեն: Ձիու հետ հնարավոր է զրուցել գոնե:



Չեմ ուզում ներշնչել քեզ, որ միայն գիտնականները եւ կրթված մարդիկ կարող են կյանքում արժեքավոր ներդրում ունենալ: Դա այդպես չէ, սակայն ես պնդում եմ` կրթված մարդը, որը նաեւ ստեղծագործող է եւ տաղանդավոր (նման մարդիկ, ցավոք, հաճախ չեն հանդիպում) հենց այդ տեսակն է, որ իրենից հետո ավելի արժեքավոր ժառանգություն է թողնում, քան միայն տաղանդավորներն ու ստեղծագործողները:



 



Թարգմ. Աշխեն Քեշիշյան