Մարկի վերջին ֆիլմը

Մարկի վերջին ֆիլմը

«Մեծ պատմություն` փոքր քաղաքում», «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Տոմս դեպի Վեգաս» կատակերգությունների ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը «Sharm» ընկերության հետ համատեղ նախաձեռնել է իր նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որտեղ ներգրավված են սիրված եւ հայտնի դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Ժան Նշանյանը, Թամարա Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Լեւոն Հարությունյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ներսիսյանը, Երվանդ Ենգիբարյանը, Մարկ Սաղաթելյանը եւ այլք: Գլխավոր հերոսին` գրոսմայստեր Տիգրանին, մարմնավորում է Հովհաննես Ազոյանը, իսկ Ղազախստանում անցկացված քասթինգի արդյունքում գլխավոր դերակատարուհի է ընտրվել մոդել եւ դերասանուհի Ասել Սագատովան: Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Նոր երգիծական-արկածային ֆիլմն սկսվելու է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարից, ինչից հետո ֆիլմի իրադարձությունները զարգանալու են Հայաստանում եւԱրցախում: Ի դեպ, որպես երկրորդ ռեժիսոր հանդես է գալիս ռեժիսոր Իլյա Ֆարֆելը: Իսկ տեսախցիկի հետեւում աշխատում է բելգիացի օպերատոր Ֆիլիպ Վանդեւալը: