Ռուբեն Դիշդիշյանը կվերադարձնի Իվան Վասիլևիչին

Ռուբեն Դիշդիշյանը կվերադարձնի Իվան Վասիլևիչին

Հանրահայտ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը պատրաստվում է կրկին էկրան բարձրացնել Միխայիլ Բուլգակովի «Իվան Վասիլևիչ» պիեսը: Հիշեցնենք, որ 1973 թվականին նույն ստեղծագործության հիման վրա արդեն նկարահանվել էր «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կտակերգությունը: Սակայն Դիշդիշյանը կարծում է, որ այն ժամանակ հեղինակները խիստ հեռացել էին սկզբնաղբյուրից, և այժմ հնարավորություն կա դրանք «սրբագրել»: Նա արդեն Բուլգակովի ժառանգներից գնել է նկարահանման իրավունքը: