Գեղեցկուհի հաղորդավարուհու ֆոտոշարքը

Գեղեցկուհի հաղորդավարուհու ֆոտոշարքը

Երեւան հեռուստաընկերության լուրերի բաժնի հաղորդավարուհի` գեղեցկուհի Մարին խառնաշփոթ է առաջացրել հեռուստադիտողների շրջանում: Լրատվական ծրագրեր դիտող մարդիկ սովոր են տեսնել տարիքով մեծ եւ մեղմ ասած ոչ այնքան հաճելի արտաքինով կանանց, սակայն Մարին պարզապես բացառություն է: Նա, ինչպես հայ գեղեցկուհիներից շատերն ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանը, այնուհետեւ երկար ժամանակ աշխատել է, որպես մոդել: Քրիստինե Պեպելյանի եւ Փելիքս Խաչատրյանի հետ միասին վարել է Արմենիա հեռուստաընկերությունով հեռարձակվող Բարի լույս, հայեր ծրագիրը: Նկարահանվել է բազմաթիվ գովազդներում, տեսահոլովակներում, ինչպես, օրինակ` Միհրան Ծառուկյանի Սիրո Կինոում եւ 3.33-ի Գործակալներում: Ավելի վաղ շրջանում զբաղվել է պարով` պարել է Ամարաս համույթում: Այժմ Մարին շատ գոհ է իր աշխատանքից եւ պատրաստվում է դեռ երկար մնալ հեռուստատեսությունում, ինչպես պնդում է հաղորդավարուհին, նա` աշխատելով տարբեր բնագավառներում, միշտ ձգտել է վերադառնալ հեռուստատեսություը, քանզի սա իրեն ամենահոգեհարազատ աշխատանքն է: Նա սիրով կշարունակի իր աշխատանքն ու կփորձի էլ ավելի կատարելագործվել: Հաշվի առնելով այն, որ նույնիսկ Երեւան հեռուստաընկերությունից են հավաստիացնում, որ նրա հաղորդումների դիտումները գերազանցել են բոլոր սպասումներն, իսկ հեռուստատիդողների թվին են ավելնացել մինչ այդ լուրերին անտարբեր բազմաթիվ տղամարդիկ, շտապում ենք հայտնել, որ մեզ հաջողվեց ճշտել` գեղեցկուհու սիրտը դեռ ազատ է:  



 



 











 



 









 









 



Մ.Մ.