Անգլիական հռչակավոր ռոք-խումբը նորից միավորվում է

Անգլիական հռչակավոր ռոք-խումբը նորից միավորվում է

Բրիտանական հանրահայտ «Pink Floyd» ռոք խմբի թմբկահար Նիկ Մեյսոնը փորձում է վերամիավորել խումբը: Այս մասին նա հայտարարել է NME-ին տված հարցազրույցում:



Բանն այն է, որ 1960-80-ականներին ռոքի լեգենդ դաձած խումբը բազմիցս է տարանջատվել և նորից միավորվել, խմբից հեռացել են որոշ անդամները, իսկ 2008-ին էլ մահացավ նրա բաս-կիթառահարը:
«Ես հետաքրքրված եմ խմբի վերամիավորմամբ: Սակայն այն դեպքում ես կներդնեմ բոլոր ջանքերը, երբ ծրագրվի Live Aid նախագծի պես մասշտաբային իրադարձություն»,- ասել է նա:
Վերջին անգամ խումբը միավորվել և ելույթ է ունեցել 2005-ին՝ նույն «Live Aid»-ի ժամանակ: