Արզումանյանը, գործընթացը և ավազին գրված ՀՀՇ-ն

Արզումանյանը, գործընթացը և ավազին գրված ՀՀՇ-ն

Tert.am-ի թղթակիցը, փորձելով ճշտել մեր թերթի այսօրվա համարի հրապարակումն այն մասին, որ ՀՀՇ-ականներն ըստ սահմանված կարգի կուսակցության՝ հոկտեմբերի 26-ին կայացած համագումարի արձանագրությունը չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստր, որպեսզի գրանցվեն, դիմել է ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանին:



 



Վերջինս նախ ասել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում «Հայոց համազգային շարժում» կուսակցության գրանցման գործընթացը բոլոր ընթացակարգերին համապատասխան առաջ է գնում և ապա՝ ավելացրել՝ դա տեխնիկական խնդիր է, որով զբաղվում են որոշակի մարդիկ: «Ես ամեն օր չեմ հետևում, թե որ թուղթը ուր հասավ: Դա պրոցես է, որն ընթացքի մեջ է»,-ասել է Արզումանյանը:



 



Հարցին՝ իրեն հայտնի չէ՞, թե արդյոք գրանցման հետ կապված որևէ խնդիր առաջացե՞լ է, քանի որ համագումարից հետո մինչ օրս գործընթացն ավարտին չի հասցվել, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է, որ ինքը նման տեղեկություն չունի:



 



Արզումանյանի այս «անհավես» պատասխանից զգացվում է, որ անհավես էլ գործի են կպել: Իսկ թե ինչու նա կտրուկ չի հերքել «Հրապարակի» հրապարակումը՝ մնում է միայն ենթադրել: