Ստեփան Սաֆարյանը վարչապետին ասել է, թե նրա ինչը, որտեղ, երբ

Ստեփան Սաֆարյանը վարչապետին ասել է, թե նրա ինչը, որտեղ, երբ

Տարիներ շարունակ լեզվի մասին ՀՀ օրենքի խախտումով հեռարձակվող "Что? Где? Когда?" «ինծելեկտուալնի՚ խաղը բացառապես հետապնդել ու հետապնդում է հետևյալ նպատակները.



 



-կատարել 2011թ. աշնանը Վ.Պուտինի առջև Սերժ Սագսյանի ստանձնած պարտավորությունը՝ Հայաստանում մեծացնել ռուսական լեզվի կիրառության ոլորտը,



 



-Կրեմլին հաճոյանալ ու «հավաստիացնել՚, որ իշխանությունները չեն դավաճանում ու չեն դավաճանի նրանց



 



-«հավաստիացնել՚, որ ՀՀ վարչապետը խորունկ «եվրազիստ է՚`, չնայած պախմելու վիճակում գրված մի երկու հոդվածներին, ինչի ապացույցը այն է, որ նա հովանավորում է խաղը...



 



 



Բայց, ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ, ՏՂԵՐՔ.



 



 



Վարչապետը իր գրպանից չի ֆինանսավորում, այլ դա անում է բյուջեից՝ 12 միլիոն դրամ կլորիկ գումար հատկացնելով: Իսկ դա՝ մեր փողն է: Հետևաբար, պարտավոր եք վերացնել «խաղը հեռարձակվում է վարչապետի հովանավորությամբ՚ ձևակերպումը:



 



 



Վարչապետը իր օրիորդական օժիտից չի տալիս այդ փողերը, այլ՝ ժողովրդի գրպանից: Իսկ ժողովուրդը ձեզ թույլ չի տվել ձեր անձնական նպատակները իրականացնելու վրա ու Կրմելի հետ ձեր հարաբերությունները հարթելու համար ծախսել իր գումարը: Դուք առնվազն պարտավոր եք ձեր ընտանեկան բյուջեներից դնել այդ փողը ռուսահպատակ «ինծելեկտուալնի՚ խաղեր խաղալու համար...



 



Աղբյուրը` այստեղ: