ՀՅԴ-ի և «Ժառանգության» նոր պատգամավորների անունները դեռ հայտնի չեն

ՀՅԴ-ի և «Ժառանգության» նոր պատգամավորների անունները դեռ հայտնի չեն

Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և "Ժառանգություն" խմբակցության անդամ Թևան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։



 



ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը "Երկիրն այսօրի" հետ հեռախոսազրույցում ասել է, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, և այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։



 



Իսկ "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ պատգամավորության հաջորդ թեկնածուն՝ ըստ իրենց համամասնական ցուցակի, "Ազատ Դեմոկրատներ" կուսակցության անդամ Մասիս Այվազյանն է, հաջորդը՝ Ստյոպա Սաֆարյանը։ Սակայն այստեղ էլ հարցը դեռ չեն քննարկել՝ հետաձգելով այն մինչև հերթական նստաշրջան։



 



ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե մանդատից հրաժարվելու դիմումը խորհրդարանի նիստում հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը հետ չի վերցնում այն, հրաժարականը համարվում է ընդունված։



 



Հիշեցնենք, որ Վահան Հուվհաննիսյանը, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Թևան Պողոսյանը հայտարարություն էր տարածել մանդատը վայր դնելու մասին և նշել, որ պատճառները քաղաքական չեն։



 



"Զուտ ներխոհանոցային են, հետևաբար, դրանք հրապարակայնացնելն էթիկ չեմ համարում",- ֆեյսբուքի իր էջում գրել էր Թևան Պողոսյանը: