Մեզ օդային շոու ցույց կտան

Մեզ օդային շոու ցույց կտան

Միջազգային ավիացուցահանդեսին մասնակցելու նպատակով հունվարի 10-ին Մոսկվայի մոտ գտնվող Կուբինկա ավիաբազայից Բահրեյն կմեկնի բարձրագույն պիլոտաժի «Ռուս ասպետներ» ավիախումբը:



 



Ճանապարհին, վերալիցքավորվելու նպատակով, «Ռուս ասպետներ»-ը վայրէջք կկատարի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազայի մի քանի ավիաստորաբաժանումներ:



 



Լիցքավորումից հետո ռուս առաջնակարգ օդաչուները ռազմաճակատային ծանր СУ-27 կործանիչներով Երևանի երկնքում յուրահատուկ օդային շոու կներկայացնեն, որը հետո կցուցադրվի նաև Բահրեյնում:



 



Այս մասին Regnum գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում գտնվող «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության ներկայացուցչությունից: