Փաստորեն վարչապետին հանում են

Փաստորեն վարչապետին հանում են

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր պատասխան խոսքում հիշատակել է երկու լրատվամիջոցի անուն, որոնց, իբր, հատուկ առիթ պետք չէ իրեն քննադատելու համար: Տիգրան Սարգսյանը, սակայն, մեր կարծիքով, շատ թյուր կարծիք ունի մոսկա ասվածի մասին: Ինքը շատ ավելի լավ կանի, եթե ուշիուշով հետևի իշխանալեզ մամուլին ու կարդա, թե իր մասին ինչեր են գրում հենց իշխանապաշտ լրատվամիջոցները:



 



Օրինակ՝ տեղեկությունը, որ վարչապետի տանը 20 հազար դոլար արժողությամբ հեռուստացույց կա, որը կառավարվում է ձայնային հրահանգներով, մենք իմացել ենք հենց իշխանալեզ մի թերթի էլեկտրոնային տարբերակից: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի տոնական սեղանին է հանգրվանել նաև ութ կոկորդիլոսներից մեկը:



 



Թույլ տվեք հարցնել՝ իշխանահաճո թե՞րթն է ստում, թե՞ այս սոված երկրի վարչապետն է մտքով ու հոգով դեգրադացվել այն աստիճան, որ իր խղճուկ աշխատավարձով այդպիսի հեռուստացույց է կարողանում գնել:



 



Էդ.Ա.