ճանաչողական այցով Հայաստանում է Րաֆֆի Հովհաննիսյանը

ճանաչողական այցով Հայաստանում է Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր տարին Հայաստանում չի դիմավորել, բայց արդեն վերադարձել է հայրենիք: Այս մասին  մի շարք լրատվամիջոցների ասել է «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:



 



Նա նշել է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր տարին դիմավորել է  Միացյալ Նահանգներում, բայց  հունվարի 3-ին վերադարձել է Հայաստան և նույնիսկ հանդիպում է ունեցել կուսակցության ներկայացուցիչների հետ:



 



Հարցին, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Թևան Պողոսյանի վայր դրած մանդատի խնդրի հետ կապված, Արմեն Մարտիրոսյանը ասել է, որ դա հատուկ քննարկման հարց չէ:  «Մեր ցանկություն է, որ Թեւան Պողոսյանը շարունակի իր գործունեությունը եւ վերանայի անձնական դրդապատճառներով պայմանավորված այդ որոշումը»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:



 



Էդ.Ա.



 



Լուսանկար-հուշը՝ «Ֆոտոլուրի»