Հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու

Հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու

«Հայաստանում մարդկանց մեջ տարածված է այն մտածելակերպը, որ տղայից պետք է տղա ծնվի։ Բա հո ունեցվածքը փեսուն չեն թողնելու, այդ իսկ պատճառով էլ աբորտները պայմանավորված են հիմնականում երեխայի սեռով »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը։



Վերջինս տեղեկացրեց, որ սեռով պայմանավորված աբորտների թիվը 2010 թվականից մինչ օրս կազմում է 29 հազար․«Այժմ Հայաստանում ծնվում է 114 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում աղջիկների համեմատությամբ` քառասուն հազար ավել տղա է ծնվել»։






Հայրապետյանի համոզմամբ աբորտնեի թիվը վերջին տարիներին նվազել է հասնելով 29 տոկոսի։



« 2005 թվականի համեմատ զգալի տարբերություն կա, այն ժամանակ 47 տոկոս էր կազմում, 29 տոկոսը լավ ցուցանիշ է, այն դեպքում, երբ գիտենք թե աբորտից հետո որքան մեծ է հավանականությունը, որ կաող են այլևս չհղիանալ։ Կարող ենք ասել, որ աբորտը Հայաստանի նման եկրի համար շքեղություն է, պետք է այդ թիվը նվազեցնենք։ Մարդկանց մոտ առաջընթաց է նկատվում, երբ աբորտի փոխարեն հղիները օգտագործում են վիժեցնող հաբեր, որը այդքան էլ վնասակար չէ»,-ասաց Հայրապետյանը։