Մերն ուրիշ է, ուրիշ

Մերն ուրիշ է, ուրիշ

***



Արման Սաղաթելյանը մոտավորապես ասել է, թե Սերժ Սարգսյանը Հարավային Կորեայում կայտառացման կուրսեր է անցել: Չուզողը ես լինեմ, բայց որ նայում եմ նրա լուսանկարին, մտածում եմ, որ կորեացի բժիշկները չափն անցել են: Իսկը ժամանակակից Բուդդա…



***



ՀՀԿ երիտթեւի կայտառացումն ապահովելու նպատակով հաջորդ բազեական ամառային ճամբարը կկազմակերպվի Հարավային Կորեայում: Գալուստ Գրիգորիչը թե ոնց է հաջողացրել՝ հայտնվել է հնարավոր ճամբարականների ցուցակի անցողիկ տեղերում:



***



Տարիքն առած ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Հայաստանի համար նախատեսված թուղթը, որի մեջ գրված է` ուժ չկիրառես ապստամբների դեմ, այլապես կթքես փայտիկին, շփոթված ուղարկել է Յանուկովիչին: Այս պահին Ուկրաինայի ընդդիմությունն ու իշխանությունը գլուխ են կոտրում՝ հասկանալու համար Paytikin thkel արտահայտությունը:



 



***



Պարոնայք, ձեզ չի՞ թվում, որ չի կարելի ամեն գիշեր պանիկա բարձրացնել սահմանին տիրող պատերազմական վիճակի մասին, իսկ հետո գյուղապետերի մակարդակով հերքել, թե մենք այստեղ հանգիստ նստած` դուք Երեւանում իրար եք անցել: Մի օր էլ չենք հավատա այդ «պաժառ, պաժառ» կոչերին ու… մնացածը Աստված հեռու տանի:



 



***



ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ՀՀ քաղաքացի Մարտիրոսից` դիմում… Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի անվան տակ չկողոպտվելու ցանկությանս պատճառով:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ