Հայաստանի 11 անդամները` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, քվեարկել են ձեռնպահ

Հայաստանի 11 անդամները` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, քվեարկել են ձեռնպահ

Համաշխարհային օրակարգը վերջին շրջանում հագեցած է ուկրաինական հարցի քննարկմամբ, բացառություն չէր նաեւ երեկ Հաագայում մեկնարկած միջուկային անվտանգության գագաթնաժողովը, սակայն օրերս Ժնեւում անցկացված Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի ժամանակ, որի անդամներ են 161 երկրներ, երբ Կանադան փորձել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի հարցը մտցնել օրակարգ, բավարար ձայներ չի ստացել: Ի դեպ, Հայաստանի 11 անդամները` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, քվեարկել են ձեռնպահ: Վրաստանը քվեարկել է կողմ, Ադրբեջանն ընդհանրապես Ժնեւ չի մեկնել, Բելառուսը քվեարկել է դեմ, իսկ Ղազախստանը չի մասնակցել քվեարկությանը: