Պաշտոնն էլ բիզնեսի հետ առան ձեռքից

Պաշտոնն էլ բիզնեսի հետ առան ձեռքից

Քոչարյանի «սարատնիկ» համարվող Գառնիկ Իսագուլյանից փորձեցինք ճշտել` համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Սամվել Բաբայանի անվան հետ կապ ունեցող CSP ընկերությունը երբ ժամանակին «վերակազմավորվում» էր, դիզվառելիքից Ձեզ նույնպես քվոտա հասավ` Իրանի «գծով»: «Չէ, ամբողջ Հայաստանն են ինձ տված եղել, դուք խաբար չեք եղել»: Հիմա ժխտո՞ւմ եք, թե՞ հաստատում սոլյարկա ներկրելու մասին օրեր առաջ հրապարակված լուրը. կա՞ այդ բիզնեսը մինչեւ հիմա, թե՞ այն էլ պաշտոնի նման Ձեր ձեռքից «առան»: «Իմ ձեռքից, եթե ինչ-որ բան լիներ, չէին կարող առնել, դա հնարավոր չէր»:  Հիմա կա՞, թե՞ չկա: «Գնա գրողին հարցրու»: