Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում

Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մյուս շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև:



 



Մարտի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



 



Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:



 



Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը և 31-ի գիշերը կնվազի 12-15 աստիճանով: Ապրիլի 1-ի ցերեկը և 2-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
 



Երևանում մարտի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



 



Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: