Դուք վիրավորել եք Ուկրաինայի արևելքի ժողովրդին. Յանուկովիչ

Դուք վիրավորել եք Ուկրաինայի արևելքի ժողովրդին. Յանուկովիչ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովից հերթական կոչն է արել Կիևի իշխանություններին, այս անգամ հորդորելով՝ զորքերը դուրս բերել Ուկրաինայի արևելյան շրջաններից, գրում է Газета.Ru-ն:



 



«Զենքի կիրառումն Ուկրաինայի արևելքում այլևս ոչինչ չի փոխի: Մարդիկ վիրավորված են: Դուք միլիոնավոր մարդկանց ահաբեկիչներ եք անվանել: Մարդիկ ուրիշ ելք չունեն, բացի իրենց իրավունքների, կյանքի և երեխաների համար պայքարելուց»,- ասվում է վերջինիս ուղերձում:



 



Յանուկովիչի խոսքով` Ուկրաինայի շրջաններում անհրաժեշտ է երկրի դաշնայնացման և շրջանների իրավասությունների հարցով հանրաքվե ացկացնել, այնուհետև՝ հանրաքվե անցկացնել Ուկրաինայում իշխանության խորհրդարանական կամ նախագահական ձևի մասին:



 



Ըստ Յանուկովիչի` հաջորդ քայլը սահմանադրական փոփոխություններ անելն է, որից հետո միայն կարելի է խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնել:



 



Յանուկովիչն իր ուղերձում կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ «չկատարել հանցավոր հրամանները», իսկ Ուկրաինայի քաղաքացիներին` հանգստություն և համբերություն ցուցաբերել միմյանց հանդեպ: