Սարկիսովի թիմը հաղթեց. Հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ

Սարկիսովի թիմը հաղթեց. Հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռոստով»-ին:  Հանդիպման 2-րդ րոպեին Պյոտր Պոլզակը առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 64-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հաշիվը դարձրեց 2:0: 



 



Խաղավերջում հյուրերը խփած գալի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «Ռոստով»-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց: Այս հաղթանակից հետո «Վոլգա»-ն շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը վաստակած 21 միավորով: «Ռոստով»-ը 35 միավորով 8-րդն է: