Փորձում են արգելել ֆայտոնով զբոսանքները

Փորձում են արգելել ֆայտոնով զբոսանքները

Զբոսաշրջիկները, ովքեր երազում են ֆայտոն նստած՝ զբոսնել Նյու Յորքի կենտրոնական այգում, պետք է շտապեն, քանի որ տարեվերջին դրանք կարող են անհետանալ, հաղորդում է Росбалт.ru-ն:



 



Նյու Յորքի նոր քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է ֆայտոնների արգելման մտադրության մասին՝ նշելով որ, «մարդիկ չպետք է այդպես վարվեն կենդանիների հետ»:



 



Քաղաքապետի նախագիծը զայրացել է ո′չ միայն ֆայտոնների վարձակալությամբ զբաղվող ընկերություններին, այլև՝ տեղաբնակներին և զբոսաշրջիկներին:



 



Քաղաքում արդեն բողոքի մեծ ալիքներ են բարձրացել. մարդիկ գտնում են, որ ֆայտոնները Նյու Յորքի խորհրդանիշն են համարվում, և չեն ցանկանում զրկվել դրանցից:



 



Վերջին 30 տարվա ընթացքում Նյու Յորքում զբոսաշրջիկների՝ ֆայտոնով մոտ վեց միլիոն զբոսանք է գրանցվել: Նման զբոսանքը միջինը՝ տևում է 45 րոպե և արժե 110 դոլար: