ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է կոչով դիմել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին

ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է կոչով դիմել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին

Ապրիլի 21ին իր ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին նրան կոչ է արել՝ միջոցներ ձեռք առնել ժնևյան համաձայնությունների կատարման ուղղությամբ, որոնք ենթադրում են Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:



 



Նրա խոսքով՝ պետքարտուղարը նշել է, որ այդպիսի քայլ կարող է լինել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին հղված կոչը՝ ազատել գրավված ադմինիստրատիվ շենքերը, համաձայնել համաներմանը և դժվարությունները հաղթահարել քաղաքական ճանապարհով:



 



Ասենք, որ այսօր, Կրեմատորսկ քաղաքում, որի օդանավակայանում ամենալուրջ ընդհարումն էր տեղի ունեցել Ուկրաինայի զինուժի և դաշնայնացման կողմնակիցների միջև, վերջիններս դարձյալ դիմել են գործողությունների՝ գրավելով քաղաքի ոստիկանության շենքը և Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը:



 



Հաղորդվում է, որ ոստիկանության շենքի գրավումից հետո զինված անձինք իրենց հետ անհայտ ուղղությամբ տարել են ստորաբաժանման ղեկավարին: