Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու միանգամից երկու արտգործնախարար

Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու միանգամից երկու արտգործնախարար

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Լորան Ֆաբիուսն ապրիլի 23-ին համատեղ պաշտոնական այց կկատարեն Թբիլիսի, լրավամիջոցներին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիդ Զալկալիանիին։



 



Ապրիլի 24-ին նախատեսված են նախարարների հանդիպումները Վրաստանի առաջնորդների հետ՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի և ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ։



 



Զալկալիանիի խոսքով՝ տվյալ այցը նախատեսված էր մարտին, սակայն հետաձգվել էր Ուկրաինայի վերջին իրադարձությունների կապակցությամբ։