Ակն ընդ ական

Ակն ընդ ական

Մոսկվան ՌԴ-ից արտաքսել է Կանադայի դեսպանության առաջին քարտուղարին՝  Օտտավայից վերջերս ՌԴ ռազմական կցորդի օգնականի արտաքսմանն ի պատասխան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:




«Մոսկվայում Կանադայի դիվանագիտական առաքելության ղեկավարությանն ապրիլի 22-ին հաղորդվել է ՌԴ-ից 14-օրյա ժամկետում դեսպանության առաջին քարտուղար Մարգարիտա Ատանասովի արտաքսման մասին», - նշել է աղբյուրը:



 



«Այս քայլը Օտտավայից վերջերս ՌԴ ռազմական կցորդի օգնականի արտաքսման պատասխան պատասխանն է», - հավելել է գործակալության զրուցակիցը: