Այսօր գազ չի լինելու

Այսօր գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա, Դ.Անհաղթի, Ն.Սուրենյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: