Հայրենի առօրյա

Հայրենի առօրյա

Իրարանցում



Որպեսզի Վահրամ Բաղդասարյանը կարողանար դառնալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ընդամենը պետք է անցներ Մելիք-Ադամյան փողոցով: Ի՞նչ կար չհասկանալու, որ խառնվել էինք իրար:



 



Ջոկողություն



ՀՀՇ-ի Գևորիկն ու ՀՀԿ Տատին Մելիք-Ադամյանի մշտական այցելուներից են, ինչո՞ւ մի բարձր պաշտոն էլ նրանց չեն տալիս:



 



Հապավումը փոխեք



Շարունակելով Մելիք-Ադամյանի թեման` ասենք, որ այնտեղ, նստած, սպասում են, թե ո՞վ կանցնի այդ փողոցով, որ բռնեն ու նշանակեն ԱԽՔ:



 



Ձևաչափ



Երեկ կայացել է ԱԺ հրաշալի քառյակի հերթական հանդիպումը, բայց ոչ նախկին «խորը և համապարփակ» ձևաչափով, գրում են թերթերը: Հովիկ Աբրահամյանի բացակայությունը զգալի է եղել:



 



Փնտրում եմ աշխատանք



Տիրապետում եմ բոլոր հին և նոր մասնագիտություններին, ունեմ նախարարի բազմամյա ստաժ: Կկատարեմ տարբեր տիպի աշխատանքներ, հեչ որ չէ` վարչապետի կամ նախագահի խորհրդականի: Գալուստ Սահակյանին խնդրում եմ` չզանգահարել:



 



Ունիկալ դեպք



ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում քաղաքացի Ս.Ն.-ից ահազանգ է ստացվել, որ իր զոքանչը` քաղաքացի Մ.Մ-ն, փակվել է զգեստապահարանում և չի պատասխանում դռան թակոցներին: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



 



Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ:



 



Փրկարարները բացել են պահարանի դուռը և պահարանում հայտնաբերել Ս.Ն.-ի զոքանչ ՄՄ-ին` ձեռքուոտքը կապած և բերանը` սքոչով փակած:



 



Փրկարարները քանդել են ՄՄ-ի կապերը, ապամոնտաժել սքոչը, իսկ նրա փեսա Ս.Ն.-ին տեղափոխել անվտանգ տարածք:



 



Էդ.Ա.