Եթե այսպես շարունակվի` եղբոր դիակը կբերեն տուն

Եթե այսպես շարունակվի`  եղբոր դիակը կբերեն տուն

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնող Համլետ Ղազարյանի հարազատները քիչ առաջ Hraparak.am-ի խմբագրություն էին ահազանգել։ Վերջինիս եղբայրը տեղեկացրեց, որ մայիսի 5-ին Համլետ Ղազարյանը մարմնի մեջ նորից ասեղ է մտցրել և ինքնասպանության փորձ է կատարել։



Համլետը դատապարտվել է գողության համար, եղել է տարբեր բանտերում, հիվանդ է թոքախտով։ Հիշեցնենք, որ բողոքների պատասխանները չստանալու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում ճնշումների ենթարկելու համար ամիսներ առաջ 29 հատ ասեղներ է մտցրել մարմնի մեջ, մի քանիսը բժիշկները հանել են, մի քանիսը դեռ կան։



«Քրեակատարողական հիմնարկում այնպիսի օրենքներ են գործում, որ եթե չանես անպայման ծեծի կենթարկվես»,-ասում է եղբայրը՝ հավելելով, որ եղբայրը ծառից պարան է կախել ու փորձել ինքնասպան լինել։



Համլետի եղբայրը նշեց, որ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբից այցելել են Համլետ Ղազարյանին ու լսել նրա դժգոհությունները, բայց այսօր նորից պահանջում է խումբ ուղարկել, որպեսզի ուսումնասիրեն թե ինչպիսի դաժանությունների է եղբայրը ենթարկվում։ «Համլետն գտնվում է նյարդային, հուզական վատ վիճակում։ Գնում են «զոն նայողին» սուտ բաներ են ասում, ետ էլ ախպորս բռնում ծեծումա»,-ասաց եղբայրը՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի մի օր եղբոր դիակը կբերեն տուն։ Նրա խոսքով հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել և նրա նկատմամբ ճնշումները վերացնել։