Եվրախորհրդի դեսանտ՝ Բաքվում

Եվրախորհրդի դեսանտ՝ Բաքվում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը մայիսի 22-23-ը կայցելի Ադրբեջան:



 



Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջը, Բրասյորը Բաքվում մասնակցելու է Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:



 



Այցի շրջանակներում նախատեսված է նաև ԵԽԽՎ-ի նախագահի ասուլիսը:



 



Հիշեցնենք՝ այսօր Բաքու իր այցն է սկսել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: