Հոգևորականները ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայում կպայքարեն մանկապղծության դեմ

Հոգևորականները ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայում կպայքարեն մանկապղծության դեմ

Կրոնական կազմակերպությունները Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին այդ երկրում կպայքարեն երեխաների և դեռահասների սեռական շահագործման երևույթների դեմ: Այս մասին հայտարարել է իտալացի հոգևոր քույր Գաբրիելա Բոտանին:



 



Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպությունները անհանգստացած են Բրազիլիայում այդ երևութի տարածվածության աստիճանով: Հոգևորականները նաև նկատել են, որ, որ այնպիսի խոշոր միջոցառումներ, ինչպիսիք են ֆուտբոլի աշխարհի առաջնությունները, անկախ այն հանգամանքից, թե որ երկրում են կազմակերպվում, նպաստում են հանցավորության մակարդակի աճին:



 



Քույր Գաբրիելա Բոտանին նաև ասել է, որ Գերմանիայի (2006 թ.) և ՀԱՀ-ի (2010 թ.) առաջնություններում մեկ քառորդով ավելացել են երեխաների և դեռահասների ներգրավմամբ պոռնկությամբ զբաղվելու դեպքերը:



 



Հոգևորականները մտադիր են նախազգուշացնող տեղեկատվական բուկլետներ բաժանել օդանավակայաններում, տոնավաճառներում և մարդաշատ այլ վայրերում: