Ռուս-չինական գազային պայմանագիրը ստորագրվել է

Ռուս-չինական գազային պայմանագիրը ստորագրվել է

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Չինաստանի ազգային նավթագազային CNPC կորպորացիան Չինաստան ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել, գրում է gazeta.ru-ն:



 



Խոսքը տարեկան մինչև 38 միլիարդ խորանարդ մետր գազամատակարարման վերաբերյալ պայմանագրի մասին է:



 



Պայմանագրի ստորագրումը կայացել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ձինպինի ներկայությամբ։



 



30 տարի ժամկետով պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է։