Պաշտպանության նախարարը այցելել է հոսպիտալ՝ վիրավոր զինվորներին

Պաշտպանության նախարարը այցելել է հոսպիտալ՝ վիրավոր զինվորներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր այցելել է նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ադրբեջանական դիվերսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:



 



Հոսպիտալում Օհանյանը ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:



 



Պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նաև վերջին օրերին մարտական հենակետերից մեկում վիրավորված ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակով և մաղթել արագ ապաքինում: