Կենդանաբանական այգում մեկնարկեց «Երևանյան ամառ» մեծ ծրագիրը

Կենդանաբանական այգում մեկնարկեց «Երևանյան ամառ» մեծ ծրագիրը

Երևանի կենդանաբանական այգում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մի շարք միջոցառումներ են անցկացվել, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։



 



Կենդանաբանականի նախամուտք այգում 10։00-ից 18։00-ը տասնյակից ավելի միջոցառումներ են անցկացվել՝ համերգային, տիկնիկային ներկայացումներ, խաղ-մրցույթներ, բազմաբնույթ մանկական ծրագրեր՝ սիրելի մուլտհերոսների մասնակցությամբ։



 



«Արդեն հայտարարել ենք, որ այս տարի ողջ ամառ տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում։ Հունիսի 1-ից Երևանում մեկնարկում է «Երևանյան ամառ» մեծ ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ամառային արձակուրդային ամիսները քաղաքացիների ու հատկապես մանուկների համար բովանդակալից, հետաքրքիր, զվարճալի դարձնելու համար»,– ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։