Պե՞տք է արդյոք ՀՀԿ-ն շնորհակալություն հայտնի ընդդիմությանը

Պե՞տք է արդյոք ՀՀԿ-ն շնորհակալություն հայտնի ընդդիմությանը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողներին շատ հանգիստ ներկայացրեց, թե ինչու տեղի ունեցավ արտահերթ նիստ և ինչպես այն ավարտվեց։



 



Hraparak.am-ի դիտարկմանը, թե մի՞թե նիստերն այդքան հանգիստ անցան, երբ բավականին բուռն զարգացումներ եղան, ընդդիմությունը բոյկոտեց, վիճաբանություններ եղան, նույնիսկ իրար տղամարդկություն ապացուցելու խնդիր առաջացավ, Արտակ Դավթյանն ասաց․ «Ես չգիտեմ, թե դուք էդ «բուռն զարգացումներ» ասելով ինչ եք հասկանում, արդյոք էսքան բո՞ւռն են եղել էդ զարգացումները, ինչքան դուք եք ասում, որովհետև խորհրդարանական ամբողջ պատմության ընթացքում մենք նմանատիպ զարգացումների պակաս չենք ունեցել, և կարծում եմ՝ կարիք էլ չկա, որ հիշեցնենք։ Խորհրդարանն էլ հենց այդ վայրն է, որտեղ կարող են նման զարգացումներ լինել, և այդ զարգացումները ամենևին էլ չխանգարեցին, որպեսզի խորհրդարանն իր բնականոն հունով աշխատի»։



 



ՀՀԿ-ական պատգամավորը նաև ընդունեց, որ եթե ընդդիմությունը մասնակցեր այդ օրերին նիստերին, բնականաբար կլինեին նաև հարցեր, ելույթներ, ինչը, միգուցե, արտահերթ նստաշրջանը կտեղափոխեր կիրակի և երկուշաբթի օրեր։



 



Այսինքն՝ կա՞ այստեղ ընդդիմությանը շնորհակալություն հայտնելու կարիք, որ թույլ տվեց իշխանությանը արագ ու հեշտ ավարտել նիստերը, Արտակ Դավթյանն ասաց․ «Եթե Դուք ցանկանում եք, հայտնեք։ Ես առիթ չեմ տեսնում շնորհակալություն հայտնելու․ մնային էլ՝ մենք աշխատելու էինք, չմնային էլ՝ աշխատելու էինք, ուստի այսպես թե այնպես արդյունքը կլիներ նույնը»։



 



Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո ՀՀԿ-ում առաջացած դժվարություններին՝ ձայների քանակի առումով, Արտակ Դավթյանն առաջարկեց տրամաբանական հաշվարկ կատարել և կպարզենք, որ ՀՀԿ-ի ձայները բավարար են, որպեսզի կոնկրետ հարցերի ճնշող մեծամասնությունն անցնի։



«Եվ սա գաղտնիք չէ, սակայն բնական է, որ կարող են նիստերի օրերին լինել անհետաձգելի որոշակի պայմաններ, որոնց առկայության պարագայում ուղղակի մի քանի պատգամավորներ չեն կարողանում մասնակցել նիստերին, դա կարող է անհետաձգելի գործուղում լինել, կամ պատգամավորի հիվանդ լինելու պատճառով լինել։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ Հանրապետականը ի վիճակի չէ ր մեծամասնությունը, իր ձայներ կոնկիետ օրերին հավաքել և ապահովել քվեարկությունների այնպիսի արդյունք, ինչպիսին որ անհրաժեշտ է»։



 



Դավթյանը նաև խոստովանեց, որ ՕԵԿ-ի տեղափոխվելուց հետո ՀՀԿ-ական պատգամավորները դարձել են էլ ավելի կարգապահ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ