ԱԺ կնամեծար նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է բավարարել տիկնանց

ԱԺ կնամեծար նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է  բավարարել տիկնանց

Գործուղումների սեզոնը բացված է: Այս հարցում հատկապես ակտիվ են օրենսդիր տիկնայք, որոնց պահանջները ԱԺ կնամեծար նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է  բավարարել: Կրքերի տեղիք է տվել հուլիսի երկրորդ շաբաթը Լոնդոն կայանալիք գործուղումը: Մենք գրել էինք, որ ամենաակտիվը Ռուզաննա Մուրադյանն ու Մարգարիտ Եսայանն են: Մուրադյանին որոշել են ուղարկել Լոնդոն, իսկ Եսայանը ֆրանկոֆոնիայի խորհրդարանական խմբով մեկնելու է ԱՄՆ: Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը հերթական «շուստրի» տրյուկն է արել, թեեւ հրապարակավ չքմեղանում է, թե ինքը Լոնդոն մեկնելու եւ շոփինգ անելու խնդիր չունի, սակայն ՀՀԿ-ից տեղեկացանք, որ նա մեկնելու է: