ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել. Ռիչարդ Կիրակոսյան

ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել. Ռիչարդ Կիրակոսյան

Հարևան Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումից հետո Արևմուտքն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանին, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով տեղյակ է, որ Եվրամիությունը քննարկում է Հայաստանի հետ նոր հնարավոր պայմանագիր ստորագրելու հարցը, գրում է «Ազատությունը»:



 



«Այժմ Հայաստանը պետք է սպասի Եվրամիության նոր հանձնաժողովի ձևավորմանը, ու Հայաստանի կառավարությունն էլ պետք է որոշի, թե որ ոլորտներում է ցանկանում առավել սերտ համագործակցել Եվրամիության հետ։ Ֆյուլեի հանձնաժողովը միշտ հստակ ի ցույց է դրել, որ թեև Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Ասոցացման համաձայնագրից, միևնույն է, Եվրամիությունը Հայաստանի ժողովրդից երես չի թեքի», - նշել է Կիրակոսյանը:



 



Նա նաև պարզաբանել է՝ Եվրամիությունը պատրաստակամ է Հայաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել․ ոչ թե Ասոցացման պայմանագիր ստորագրել, այլ գործողությունների ծրագիր հաստատել։ Անգամ սևագիր փաստաթղթեր արդեն կան, ասել է Կիրակոսյանը։



 



Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը դեռ չի որոշել, թե հարաբերությունների ինչպիսի մակարդակ է ուզում ունենալ Եվրամիության հետ։



 



Հայաստանի նախագահի վարչակազմում անկեղծորեն ցանկանում են Եվրամիության հետ որոշակի հարաբերություններ հաստատել, վստահ է Կիրակոսյանը, բայց, ըստ նրա, Հայաստանի նոր Կառավարությունը փորձառու չէ, իսկ եվրոպացիների հետ բանակցող փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղարկել են Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գրասենյակ։



 



Առավել մանրամասն՝ այստեղ: