Սոս Սարգսյանի հուշարձանը կկանգնեցվի իր հարազատ Ստեփանավանում

Սոս Սարգսյանի հուշարձանը կկանգնեցվի իր հարազատ Ստեփանավանում

Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը որոշել է Սոս Սարգսյանի հուշարձանը կանգնեցնել իր հարազատ Ստեփանավանում: Էսքիզն արդեն պատրաստ է, հաստատվել է նաեւ տեղադրման վայրը: Այն կտեղադրվի մեծ դերասանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին: Ընդ որում, սեպտեմբերին հյուրախաղերի մեկնող Համազգայինը դրա նախօրեին կվերադառնա ԱՄՆ կատարած հյուրախաղերից եւ կհասցնի մասնակցել իր հիմնադրի հուշարձանի բացմանը: