Ի՞նչ առաջարկեց վարչապետը Նաիրիտի աշխատակիցներին

Ի՞նչ առաջարկեց վարչապետը Նաիրիտի աշխատակիցներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նաիրիտ գործարանի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի առջև և պահանջում են, որպեսզի կառավարությունն իրենց խնդիրներին լուծում տա՝ ե՞րբ են ստանալու աշխատավարձը և ի՞նչ է լինելու գործարանի հետ: Նաիրիտի աշխատակիցների խնդիրները լսելու եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս լսելով աշխատակիցներին՝ առաջարկեց 20 հոգուց բաղկացած խումբ ձևավորել և կառավարության նիստից հետո բարձրանալ վերև՝  մասնակցելու նիստի քննարկմանը: Աշխատակիցները չնայած չեն հավատում, որ վարչապետի հետ խոսելը կլուծի իրենց խնդիրները, այնուամենայնիվ համաձայնեցին: Վարչապետն այս պահին կառավարության շենքի դիմաց խոսում է այլ մարդկանց հետ: