Ազիզ Թամոյանը թքած ունի մուսուլմանների կրոնի վրա

Ազիզ Թամոյանը թքած ունի մուսուլմանների կրոնի վրա

«Մուսուլմանները գիշատիչ են, ովքեր իրավունք չունեն ապրել այս հողի վրա և մարդկանց սպանել միայն նրա համար, որ չեն ընդունում իրենց կրոնը, թքեմ ես դրանց կրոնի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ ավելացնելով, որ եզդիներին գնդակահարում են, որովհետև չեն ընդունում մուսուլմանությունը։



Հյուսիսայում Իրաքում սա եզդիների 74-րդ ցեղասպանությունն է։ Թամոյանի խոսքով՝ Իրաքում եզդիները մշտապես ենթարկվել են խոշտանգումների, այնտեղ մեկ միլիոն երեք հարյուր հազար եզդի է ապրում, ովքեր ունեն իրենց քաղաքը՝ Սինջարը, որտեղ այսօր ընդամենը հազար հինգ հարյուր մարդ է մնացել, ովքեր շարունակում են պայքարել այդ գիշատիչների դեմ։ Միության նախագահը դիմեց բոլոր ազգերին ու գերտերություններին, որպեսզի ուշադրություն դարձնեն այս հարցին: «Նրանք Քրդստան ստեղծելու ծրագիր ունեն և վերացնում են այլ ազգերին, այնտեղ ապրում են հայեր, հույներ, բոլորին վերացնում են»,- ասաց նա:



Եզդիների շեյխ Բրո Հասանյանը համոզված է, որ եզդի ժողովուրդը դարձել է գերտերությունների քաղաքականության զոհը և մատնված է անտարբերության․ «Ինչպես կարելի է մի ազգի ոչնչացնել՝ կրոնը չընդունելու համար։ Դեմոկրատիա քարոզող պետությունները չե՞ն տեսնում ինչ է կատարվում, երեխաների են մորթում, կանանց բռնաբարում, բայց մարդիկ չեն ուրանում իրենց կրոնը: Արևապաշտությունը եղել է բոլոր կրոնների հիմքը, իսկ այսօր կոտորվում են արևապաշտ մարդիկ, սա դարի եղեռնագործություն է»:»