Օրհնվի էն սհաթը, որ սույն ֆլեշ մոբի խերով ոտը մտավ հայոց լիս աշխարհը

Օրհնվի էն սհաթը, որ սույն ֆլեշ մոբի խերով ոտը մտավ հայոց լիս աշխարհը

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը իր  ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սոց․ ցանցում լայն  տարածում գտած  ice bucket challenge ֆլեշմոբին գրելով․



 



Եւ այսպես, մինչ իմ քիֆն ու ընկերներս ինձ սառցաջրաինքնաջրոցու ու յաթրջի ֆլեշմոբի մարտահրավեր էին նետում, ես ինքզինքը եւ ինքստինքյան ինքնալողանում էի մեր լոգարանում: Եւ քանի որ ավանդապահորեն ու խասյաթով չեմ տեսագրում ու լուսանկարում ինտիմ-հիգիենիկ պահերը, համարեցի, որ իմ փայ ֆլեշմոբն արել եմ: Փառքդ շատ, այդ ժամին Երեւան ջուրը դեռ ջուրը չէր կտրել: Բայց ինչպես ինձ հայտնեց ֆլեշմոբերի անկախ փորձագետ մը, ցնցուղով ինքնաջրոցին հաշիվ չի, եւ միակ ճիշտը լցովի լողանալն է: Ինքստինքյան, հարկադրված եմ վաղն առավոտյան իքնզինքը նորից լողացնել, բայց այս անգամ լցովի /տերդ մեռնի գիտություն, վեդրոն լցրա, հետո գլխիդ շրջի. թե չէ՝ ցնցուղ, ջակուզի ու չգիտեմ էլ ինչ խուճուճաբանություններ/: Օրհնվի էն սհաթը, որ սույն ֆլեշ մոբի խերով ոտը մտավ հայոց լիս աշխարհը ե մենք վերադարձանք մեր արմատներին՝ լցովի լողանալուն: Իսկ տեսանյութի մասին դեռ կմտածեմ: