Կասկածելի առարկան ուղևորների տարհանման պատճառ է դարձել

Կասկածելի առարկան ուղևորների տարհանման պատճառ է դարձել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուսիսում գտնվող «Լութոն» օդանավակայանում, կասկածելի առարկա հայտնաբերելու հետ կապված, երկուշաբթի տարհանվել են բոլոր ուղևորները, դադարեցվել են թռիչք-վայրէջքները, տեղեկացնոմ է ИТАР-ТАСС-ը:



«Լոնդոնի Լութոն օդանավակայանի տերմինալի շենքից տարհանում է տեղի ունեցել, երբ ստուգումից հետո անվտանգության գոտում կասկածելի առարկա է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում:



Ժամեր անց միայն նարավոր է եղել վերականգնել օդանավակայանի բնականոն աշխատանքները: