Սահակաշվիլին Ուկրաինայի ղեկավարությանը հորդորել է չհավատալ Պուտինի խաղաղությանը

Սահակաշվիլին Ուկրաինայի ղեկավարությանը հորդորել է չհավատալ Պուտինի խաղաղությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն անգամ ստում է, երբ խոսքը ռազմավարական հարցերի մասին է, եւ գրեթե չի թաքցնում, որ ստում է, հայտարարում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:



Գլխավորը երկարաժամկետ խաղաղության մասին թակարդը չընկնելն է, ուկրաինական զորքերը պետք է պատրաստ լինեն պաշտպանության: Այդ մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «Ուկրինֆորմը»:



«Պետք է հասկանալ, որ զինադադարն ըստ էության չի նշանակում խաղաղություն: Գլխավորը երկարաժամկետ խաղաղության մասին այդ թակարդը չընկնելն է: Պուտինն ամեն անգամ ստում է, երբ խոսքը ռազմավարական հարցերի մասին է, եւ գրեթե չի թաքցնում, որ ստում է»,- նշում է Սահակաշվիլին:



Նրա խոսքով՝ Պուտինը պատրաստվում է հետ գրավել ուկրաինական բանակի ազատագրած Դոնբասի քաղաքները, քանի որ իր Ղրիմ տանող միջանցք է հարկավոր:



«Նա ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Դոնբասը. սա նշանակում է, որ հարկավոր է դուրս մղել զորքերը Սլավյանսկից, Սեւերոդոնեցկից»,- նշել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Շաբաթվա մանրամասները» հաղորդման եթերում: