Դևիդ Քեմերոնը մեկնում է Շոտլանդիա

Դևիդ Քեմերոնը մեկնում է Շոտլանդիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չորեքշաբթի կայցելի Շոտլանդիա, որտեղ անկախացման գործընթացը լուրջ զարգացումներ է ստանում:

Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ Քեմերոնը Շոտլանդիա կմեկնի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Էդ Միլիբենդի հետ:



Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Մեզ բաժանող շատ բաներ կան, սակայն կա մի բան, որի շուրջ համակարծիք ենք՝ Միացյալ Թագավորությունը միասնական ավելի լավն է»:

Աղբյուրի պատկերավոր ձևակերպմամբ՝ նրանք գնում են Շոտլանդիա՝ բնակչությանն ասելու. «Ցանկանում ենք, որ դուք մնաք»: