Ուկրաինան չի վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի 100 կիլոմետրից ավելի հատվածը

Ուկրաինան չի վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի 100 կիլոմետրից ավելի հատվածը

Ուկրաինացի սահմանապահները չեն վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի ավելի քան100 կիլոմետրից հատվածը, korrespondent.net-ի տեղեկացմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, հաղորդում է -ը:

«Այսօրվա դրությամբ ուկրաինա-ռուսական սահմանի 100 կիլոմետրից ավելին գտնվում է ահաբեկիչների և գրոհայինների, ինչպես նաև ՌԴ ստորաբաժանումների հսկողության տակ»,- նշել է Լիսենկոն:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը նաև նկատել է, որ ՌԴ զորքերի կուտակումներ կան միայն այն հատվածներում, որտեղ չկան ուկրաինացի սահմանապահներ:

«Ինչ վերաբերում է սահմանի այլ հատվածներին, որոնք այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների հսկողության տակ, ռուսական զորքերի ավելացում տեղի չի ունենում, բոլորը գտնվում են զբաղեցրած դիրքերում»,- հավելել է Լիսենկոն