Հունաստանում օրենքով արգելվեց Հայոց ցեղասպանության ժխտումը

Հունաստանում օրենքով արգելվեց Հայոց ցեղասպանության ժխտումը

Հունաստանի խորհրդարանում ավարտվել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Օրինագիծն ընդունվել է ձայների 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այսպիոսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:

Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց համար, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: