Պուտինն ու Պորոշենկոն արդեն ամեն օր են զանգահարում միմյանց

Պուտինն ու Պորոշենկոն արդեն ամեն օր են զանգահարում միմյանց

Այսոր, սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած հեռախոսազրույցում նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն քննարկել են ԵՄ ասոցացման Ուկրաինայի համաձայնագիրը, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հրատապ այլ հարցեր: Նախագահները նաև արտահայտվել են Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման օգտին, հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:



Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում նույնպես աջակցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման քայլերին:



Իր հերթին Պորոշենկոյի մամլո ծառայությունն էլ տեղեկացրել է, որ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել էն ԵԱՀԿ առաքելության կողմից կրակի դադարեցման ռեժիմի արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել երկխոսությունը:



Ասենք, որ Պուտինի և Պորոշենկոյի միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել երեկ՝ սեպտեմբերի 8-ին, որի ընթացկքում նրանք քննարկել էին Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը