Տասը միլիոն՝ «Իսլամական պետության» մասին կարևո տեղեկատվության դիմաց

Տասը միլիոն՝ «Իսլամական պետության» մասին կարևո տեղեկատվության դիմաց

Հինգ սենատորներից կազմված խումբը օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն պետությունը մինչև 10 միլիոն դոլար կտրամադրի «Իսլամական պետության» այն գրոհայինների մասին տեղեկատվության համար, ովքեր մեղավոր են ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆուոլի և Սթիվեն Սոթլոֆֆի սպանության մեջ, փոխանցում է The Hill-ը:



Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ օրնագիծը ուղիղ հաղորդագրություն է «Իսլամական պետությանը»:



«Թող ահաբեկիչներն իմանան, որ մեր լրագրողների մահը անպատիժ չի մնա»,- հավելել է սենատորը:



ԱՄՆ-ի պետդեպարտաետը 1984-ից սկսած ահաբեկիչների մասին տվյալներ հաղորդողներին գումարային պարգևատրումներ է հանձնում: Այդ ժամանակվանից սկսած ԱՄՆ-ն իր աղբյուրներին 125 միլիոն դոլար է վճարել: