Խոշոր ավտովթար Թուրքիայում՝ ավտոբուսի 13 ուղևոր է զոհվել

Խոշոր ավտովթար Թուրքիայում՝ ավտոբուսի 13 ուղևոր է զոհվել

Թուրքիայի Անթալիա նահանգում այսօր ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել է, 15-ը ստացել վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն:



Գործակալության տվյալներով ավտոբուսը շրջվել է և ընկել առուն։ Վթարի հետևանքով տուժած արտասահմանցի ուղևորների մասին տեղեկություններ չկան։