Գերմանիան չի հանդուրժի հրեաների դեմ ոչ մի բռնություն

Գերմանիան չի հանդուրժի հրեաների դեմ ոչ մի բռնություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խստորեն քննադատել է երկրում հակասեմիթական տրամադրությունների աճը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Հանդես գալով Բեռլինի կենտրոնում լայնամասշտաբ միտինգի մասնակիցների առաջ՝ Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի հրեաների նկատմամբ բռնությունը ոչ այլ ինչ է, քան հարձակում ամբողջ հասարակության վրա:
«Երկիրը դա չի հանդուրժի»,- հավելել է նա:



Մի քանի հազար մարդ այսօր հավաքվել էրն Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ «Ոտքի կանգնեք. հրեաների նկատմամբ ատելությունը՝ այլևս երբեք» կարգախոսով:



Ցույցը կազմակերպել էր Գերմանիայի հրեական համայնքը՝ ի պատասխան հրեաների հասցեին կտրուկ արտահայտությունների, որ հետևել էին Իսրայելի և Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրմանը: