Նյու Յորքում տեղի է ունեցել Մամեդյարով-Ուորլիք հանդիպումը

Նյու Յորքում տեղի է ունեցել Մամեդյարով-Ուորլիք հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամդեյարովը երեքշաբթի Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:



Հանդիպման ժամանակ քննարկում է ընթացել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման շուրջ:



Մամեդյարովը հերթական անգամ պնդել է Ադրբեջանի դիրքորոշումը` ընդգծելով, որ Հայաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Արցախից: