Հանրահավաք չի լինի

Հանրահավաք չի լինի

Ուրբաթ օրը եռյակի հանրահավաք տեղի չի ունենա, այս մասին երեկ մեր լրագրողին տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մինչդեռ հայտնի է, որ եռյակը մի քանի ուրբաթ օրերի համար հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ էր ներկայացրել քաղաքապետարանին: «Ոչ, չկա նման բան»,- հերքել է Մելքումյանը: Իսկ ինչո՞ւ չի լինելու հանրահավաք: «Չգիտեմ»: Ճի՞շտ է, որ եռյակի լիդերների մեջ նորից տարաձայնություններ են ծագել: «Ոչ, ոչ, ոչ»,- ասել է Մելքումյանը: