Վերագործարկվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի դեֆորմոգրաֆը

Վերագործարկվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի դեֆորմոգրաֆը

Հաջողությամբ ավարտվել է ՌԴ Երկրաֆիզիկական ծառայության աշխատակից, Պերմ քաղաքից ժամանած տեխնիկական գիտությունների թեկնածու Պավել Բուտիրինի՝ ս.թ. նոյեմբերի 5-ից 15-ը տևած գործուղումը Երևան-Գառնի:



Պ.Բուտիրինի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով ավարտին է հասցվել տևական և դժվարին մի աշխատանք՝ վերանորոգվել, տեղադրվել և չափաբերվել են ԳԵԴ-ի եզակի դեֆորմոգրաֆի երկու թևերը:



Տվյալները գալիս են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում տեղադրված համակարգիչ և երևում են դիսպլեյի վրա: Հաջորդ տեխնիկական խնդիրն այն է, որ տվյալներն իրական ժամանակում երևան նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի դիսպլեյներից մեկի վրա, ինչպես դա արվում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության այլ կայաններից ստացվող տվյալների հետ (IRIS սեյսմիկ կայան, Guralp սեյսմիկ կայան, թեքաչափ):