Facebook-ն անվճար հակավիրուսային ծրագիր է ստեղծում

Facebook-ն անվճար հակավիրուսային ծրագիր է ստեղծում

Facebook-ը Eset-ի մշակողների հետ համատեղ անվճար անտիվիրուս է ստեղծում վնասակար ծրագրերի չեզոքացման համար, որոնք տարածվում են սոցկայքի միջոցով: Այս մասին գրում է The Guardian-ը:



«Մեր նպատակն է օգտատերերին տեխնոլոգիա առաջարկել, որը կբարելավի նրանց դևայսների պաշտպանությունը: Վիրուսների առցանց սքանները զգալիորեն կնվազեցնի վնասակար հղումների քանակը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:



Վնասակար ծրագրի հայտնաբեևման դեպքում Facebook-ն օգտատիրոջը հակավիրուսը ներբեռնելու հղում կուղարկի: Դրանից հետո ծրագիրը կսքանավորի համակարգիչը, սակայն գործընթացն ու արդյունքները կարտացոլվեն Facebook-ում: